Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Մաքսային և շահագրգիռ այլ մարմինները պետք է անեն հնարավոր ամեն բան իրենց երկրների սահմանը հատող բեռների մաքսային և այլ ստուգումների համար պահանջվող ժամանակը նվազագույնի հասցնելու համար, մասնավորապես, հետևյալ դեպքերում.

շտապ բեռների,

միջազգային տարանցիկ փոխադրումների,

շուտ փչացող բեռների, խոշոր եղջերավոր անասունների և այլ բեռների, որոնց համար արագ փոխադրումը կենսականորեն կարևոր է,

արագընթաց միջազգային գնացքներով առաքվող բեռների,

բեռնատար գնացքներով առաքվող խոշոր բեռների:

2. Մաքսային և այլ ստուգումների առավելագույն ժամանակը կարող է սահմանվել 3-րդ հոդվածում հիշատակված համաձայնագրերով:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կատարելու նպատակով երկաթուղային մարմինները մուտքի և ելքի պետությունների իրավասու իշխանություններին ժամանակին տեղեկացնում են միջազգային գնացքների պարբերականության, ժամանակացույցի և կազմի մասին:

Բ ա ժ ի ն II

Միջազգային տարանցման համակարգ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։