Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 10

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ անձը, որը`

1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն (ներառյալ` արտոնագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը).

2) հանձնել է որակավորման քննություն և ստացել համապատասխան վկայագիր:

Հատուկ արտոնագիր ստանալու համար փաստաբանը որակավորման քննություն է հանձնում հատուկ ծրագրով:

Հատուկ արտոնագիր կարող է ստանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Որակավորման պետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։