Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 13
Հոդված 13.
Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը վճռաբեկ դատարանում
Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը հատուկ արտոնագիրը վճռաբեկ դատարան ներկայացնելու օրվանից հնգօրյա ժամկետում գրանցվում է վճռաբեկ դատարանում` դրա նախագահի հրամանով` նախապես ներկայացնելով պետական տուրքի մուծման մասին անդորրագիրը:
Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իր լիազորությունները կարող է իրականացնել գրանցման պահից: