Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3
Հոդված 3.
Փաստաբանական գործունեության մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաբանական գործունեության իրականացման կարգը որոշվում է քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով:
Փաստաբանական գործունեության մասին սույն օրենքով սահմանված կարգը միասնական է և պարտադիր բոլոր փաստաբանների համար:
Փաստաբաններն ունեն միավորումներ կազմելու իրավունք: Փաստաբանների միավորումների կազմավորման կարգը որոշվում է սույն օրենքով:
Փաստաբանը կարող է լինել միայն մեկ փաստաբանների միության անդամ: