Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 12

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 12.

Հատուկ արտոնագիր տալու կարգը

Հատուկ արտոնագիր տալու համար փաստաբանը փաստաբանների միություն է ներկայացնում դիմում` հատուկ արտոնագիր ստանալու խնդրանքով, որին կցում է որակավորման պետական հանձնաժողովի կողմից տրված համապատասխան վկայագրի պատճենը:

Հատուկ արտոնագիրը տալիս է միությունը` փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված ընդհանուր ժողովի որոշմամբ:

Յուրաքանչյուր միություն տարվա ընթացքում կարող է տալ ոչ ավելի քան մեկ հատուկ արտոնագիր:

Հատուկ արտոնագիրը տրվում է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` հնգօրյա ժամկետում:

Հատուկ արտոնագիրը տրվում է հինգ տարի ժամանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։