Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հոդված 15

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 15.

Արտոնագրի գործողության դադարեցումը

Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե նա`

1) դադարել է լինել փաստաբանների միության անդամ.

2) արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

3) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար.

5) անցել է պետական ծառայության.

6) կատարել է այնպիսի արարք, որը «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» համաձայն հիմք է արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար:

Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը` այն անվավեր ճանաչելով:

Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում արտոնագիրն անվավեր է ճանաչում փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը` փաստաբանների միության կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։