Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 11

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Փաստաբանական գործունեության արտոնագիր տալու կարգը

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների միություն է ներկայացնում դիմում` միությանն անդամագրվելու խնդրանքով, որին կցում է որակավորման պետական հանձնաժողովի տված վկայագրի պատճենը:

Հավակնորդի դիմումը քննարկվում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում մեկամսյա ժամկետում: Դիմումը կարող է մերժվել միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:

Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատարան:

Միությանն անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է միության կնիքով և նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

Արտոնագիրը տրվում է անժամկետ:

Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության վրա:

Սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի պահանջները բավարարող անձինք համարվում են Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությանն անդամագրված` համապատասխան դիմում ներկայացնելու պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։