Գլուխ 7 · ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28
Հոդված 28.
Փաստաբանների միության գրանցումը մերժելը
Փաստաբանների միության գրանցումը մերժվում է, եթե`
1) ներկայացված տվյալներում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ.
2) միության կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին.
3) գրանցված է նույն անունով փաստաբանների մեկ այլ միություն.
4) փաստաբանների միություն ստեղծվել է սույն օրենքի պահանջների խախտմամբ:
Գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան: