Գլուխ 7 · ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29
Հոդված 29.
Փաստաբանների միության լուծարումը
Փաստաբանների միության լուծարումը հանգեցնում է դրա գործունեության դադարեցմանը:
Փաստաբանների միությունը լուծարվում է`
1) փաստաբանների միության ընդհանուր ժողովի որոշմամբ.
2) եթե միությունն իր գործունեությամբ խախտում է Սահմանադրությունը և օրենքները:
Սույն հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով փաստաբանների միության լուծարման հարցը լուծում է դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի դիմումի հիման վրա: