Հոդված 6
Հոդված 6.
Փաստաբանական գործունեության վճարովիությունը
Փաստաբանական գործունեությունը վճարովի է:
Փաստաբանական գործունեության վճարի չափը և կարգը որոշվում է փաստաբանի և ծառայություն ստանալու համար դիմած անձի միջև կնքված պայմանագրով:
Օրենքով նախատեսված դեպքում անվճար իրավաբանական օգնություն ապահովում է պետությունը` Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միջոցով:
Անվճար փաստաբանական ծառայությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությանը պետական բյուջեից փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանի աշխատանքային մեկ ժամի համար` դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրությանը համարժեք գումարի չափով:
Սույն հոդվածով սահմանված չափից փոքր փոխհատուցման պայմաններով անվճար իրավաբանական օգնության ապահովումը կարող է իրականացնել փաստաբանների մեկ այլ միություն` կառավարության հետ կնքած պայմանագրի հիման վրա: