Հոդված 20
Հոդված 20.
Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Համապետական ընտրությունների դեպքում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի առկայությունն ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովը հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձվում է քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, անհապաղ մարվում է:»: