Հոդված 30
Հոդված 30.
Օրենսգրքի 71-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «5000-ապատիկի» բառը փոխարինել «8000-ապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1 . Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է քաղաքացու նախընտրական հիմնադրամ:»: