Հոդված 44
Հոդված 44.
Օրենսգրքի 123-րդ հոդվածում`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին» և «Համայնքում հաշվառված լինելու մասին» տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կողմից` մինչև որպես թեկնածու գրանցվելը ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն:»: