Հոդված 21
Հոդված 21.
Օրենսգրքի 60-րդ հոդվածում`
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաև» և «և չօգտագործված քվեարկության ծրարները» բառերը հանել, իսկ «փաթեթները» բառը փոխարինել «փաթեթը» բառով.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին կետի 4-րդ ենթակետի «հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած ընտրողների (քվեարկության մասնակիցների) թիվը» բառերը փոխարինել «հաշվարկում է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկներ ստացած ընտրողների) թիվը» բառերով.
4) 2-րդ կետի «1-4-րդ ենթակետերի» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերի» բառերով.
5) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում է և ընտրական փաստաթղթերի պարկի հետ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:».
6) 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը «անհապաղ մարվում են» բառերից հետո լրացնել «և փաթեթավորվում» բառերով: