Հոդված 23
Հոդված 23.
Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1) 1-ին կետի 3.1 -րդ ենթակետը «համադրվում է» բառերից հետո լրացնել «քվեատուփում առկա» բառերով.
2) 1-ին կետի 4-րդ ենթակետի «4-րդ» բառը փոխարինել «3.1-րդ» բառով.
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում և արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:»: