Անցնել բովանդակությանը

Հոդված 38

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 38.

Օրենսգրքի 101 -րդ հոդվածում`

1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից` մինչև կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։