Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգրքի 38-րդ հոդվածում`
1) 2.1-րդ կետի «ընտրական հանձնաժողովների» բառերը փոխարինել «նույն ընտրական հանձնաժողովի» բառերով.
2) 3.1 -րդ կետի առաջին նախադասությունը և 3.1-րդ կետի 1-ին ենթակետի առաջին նախադասությունը հանել, իսկ 3.1 -րդ կետի 1-ին ենթակետը «մեկ երրորդից» բառերից հետո լրացնել «(թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում չի լրացվում)» բառերով.
3) 3.1 -րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասության «Ընտրությունների» բառը փոխարինել «Համապետական ընտրությունների» բառերով.
4) 3.1 -րդ կետի 2-րդ ենթակետի առաջին նախադասությունը հանել, իսկ 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ դատական ծառայողների թվից, եթե թափուր մնացած տեղերի թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից: Այս դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի կազմը չի լրացվում:».
5) 3.1 -րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր մնացած տեղերը լրացվում են, եթե դրանց թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից, և լրացվում այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա իրականացնել սույն օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթները և ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները:»: