Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 22.

Օրենսգրքի 61-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 1.1 -րդ, 2.1 -րդ, 4-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).».

3) 1-ին կետի 2-րդ ենթակետը «համարները» բառից հետո լրացնել «(լրացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից)» բառերով.

4) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».

5) 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ) (հավասար է թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին), (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».

6) 1-ին կետի 9.1 -րդ ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով.

7) 9-րդ կետը «ընտրական փաստաթղթերը,» բառերից հետո լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը,» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։