Հոդված 24
Հոդված 24.
Օրենսգրքի 63-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ելակետային են համարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հաշվարկի արդյունքում ստացված տվյալները:».
2) 2-րդ կետի առաջին նախադասությունը «համակարգիչ» բառից հետո լրացնել «` համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը պետք է ներառի տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ» բառերով.
3) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը «ըստ տեղամասերի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` անճշտությունների չափը» բառերով: