Հոդված 28
Հոդված 28.
Օրենսգրքի 67-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը և «կամ կուսակցությունների դաշինք» բառերը հանել.
2) 2-րդ կետը «թեկնածությունը» բառից հետո լրացնել «կարող է պաշտպանվել» բառերով, իսկ նույն կետի «պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ» բառերը հանել.
3) 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ կետի «, դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը» բառերը հանել.
5) 8-րդ կետի «(կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները)» բառերը հանել.
6) 9-րդ կետի «(դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինները` դաշինքի անունից)» բառերը հանել: