Հոդված 31
Հոդված 31.
Օրենսգրքի 72-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի» բառերը հանել և նույն կետը «առաջադրմամբ» բառից հետո լրացնել «կամ ինքնաառաջադրմամբ» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, որը պետք է պարունակի նաև նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու վերաբերյալ» բառերով.
3) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «` կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում» բառերով.
4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը».
5) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:»: