Հոդված 39
Հոդված 39.
Օրենսգրքի 105-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 105. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին դիմումը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով սույն օրենսգրքի 117 հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում:
Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի սույն օրենսգրքի 106 հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները:
2. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:
3. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
4. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»: