Հոդված 41
Հոդված 41.
Օրենսգրքի 108-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի առաջին նախադասության սկիզբը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ թեկնածուի գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում`».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «100-ապատիկի» բառը փոխարինել «1000-ապատիկի» բառով.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, որը պետք է պարունակի նաև նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին» բառերով.
4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 -րդ ենթակետով.
«4.1 ) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը.».
5) 2-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:»: