Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի վերջին նախադասությունը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ, 5.2 -րդ և 5.3 -րդ կետերով.

«5.1. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ իր լիազորություններն իրականացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների համար, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

5.2. Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքների համար սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:

5.3. Սույն հոդվածի 5-րդ և 5.2-րդ կետերով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։