Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով լրացված 6.1-րդ գլխի 22.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառված մասնաճյուղերն օրենքի ուժով համարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վերագրանցված:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. մայիսի 5
Երևան
ՀՕ-24-Ն