Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 8-րդ հոդվածում՝
1. 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել ձեռնարկատիրական և սպառողական վարկեր կամ փոխառություններ:».
2. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ ներգրավելու և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իր մասնակիցների, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Վերոհիշյալ վարկային կազմակերպությունների համար Կենտրոնական բանկը կարող է սահմանել նվազագույն պահանջներ: Օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավել: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սուբյեկտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը:»: