Հոդված 3
Հոդված 3.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը
Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող են կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:»: