Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածում՝
1. վերնագրի «հաշվառումը» բառը փոխարինել «գրանցումը» բառով և հոդվածի ամբողջ տեքստում «հաշվառում» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «գրանցում» բառի հոլովաձևերով.
2. 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը Կենտրոնական բանկի նախագահը բավարարում է կամ մերժում է մեկամսյա ժամկետում:».
3. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Վարկային կազմակերպությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը՝ դադարեցումից մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնելով դադարեցման և դրա ժամկետի մասին:»: