Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 5-րդ հոդվածում՝

1. 1-ին կետի «ա» ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով» բառերով.

2. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է», «ը» և «թ» ենթակետերով.

«է) վարկային կազմակերպության գործունեության առաջիկա երեք տարվա տնտեսական ծրագիրը՝ Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխան.

ը) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

թ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար:».

3. 2-րդ կետը «տեղեկություններն» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը» բառերով.

4. 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող տարածքը և դրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար.».

5. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Սահմանված մեկամսյա ժամկետը կասեցնելու դեպքում այն կասեցման պահից ընդհատվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող փաստերը պարզելու (կասեցման ժամկետը լրանալու) պահը, ինչից հետո մեկամսյա ժամկետը վերսկսվում է:

Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը մեկամսյա ժամկետում չբավարարելու, չմերժելու կամ մեկամսյա ժամկետը չկասեցնելու դեպքում վարկային կազմակերպությունը համարվում է գրանցված և լիցենզավորված՝ պետական տուրքը վճարած լինելու պայմանով: Այդ դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել լիցենզիա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։