Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 ·

Հոդված 11. Խնամակալություն կամ լուծարում սկսելու հատկանիշները

գործել է մինչև 2001-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 11. Խնամակալություն կամ լուծարում սկսելու հատկանիշները

Խնամակալություն կամ լուծարում սկսելիս Կենտրոնական բանկը և դատարանը ելնում են հետևյալ հատկանիշներից`

ա) խնամակալի նշանակումից հետո 18 ամսվա ընթացքում բանկի ֆինանսական կայունությունը (կայուն վճարունակությունը) վերականգնելու հնարավորությունից և տվյալ պահին ակտիվների իրավական գումարից.

բ) խնամակալի նշանակումից հետո 18 ամսվա ընթացքում բանկը որպես գործող կառուցվածք` իր բոլոր ակտիվներով և պասիվներով վաճառելու հնարավորությունից.

գ) խնամակալի նշանակումից հետո 18 ամսվա ընթացքում բանկի ակտիվները և պասիվներն աստիճանաբար իրացնելու հետևանքով սպասվող գումարից.

դ) բանկն անմիջապես լուծարելու և նրա ակտիվների ու պասիվների իրացման հետևանքով սպասվող գումարից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։