Գլուխ 3 ·
Հոդված 12. Խնամակալության խնդիրները
Հոդված 12. Խնամակալության խնդիրները
1. Խնամակալը բանկը կառավարում է իր անունից` ելնելով ավանդատուների շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ բանկի ակտիվների (միջոցների) առավելագույն չափը պահպանելու կամ կենտրոնացնելու համար:
2. Խնամակալը`
ձգտում է վերականգնել բանկի կայուն ֆինանսական վիճակը.
վաճառում է բանկը որպես միասնական և գործող միավոր` իր բոլոր ակտիվներով և պասիվներով.
կազմակերպում է մեկ կամ մի քանի բանկերի կողմից բանկի ակտիվների մի մասի գնումը և պարտավորությունների մի մասի ստանձնումը` պահպանելով բանկը որպես գործող միասնական ամբողջություն: