Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 ·

Հոդված 22. Լուծարային կառավարման իրավական հետևանքները

գործել է մինչև 2001-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 22. Լուծարային կառավարման իրավական հետևանքները

1. Դատարանի կողմից բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշումն ընդունելու պահից`

ա) Կենտրոնական բանկն անվավեր է ճանաչում բանկի բանկային գործունեության լիցենզիան` այդ մասին ծանուցելով պետական գրանցումն իրականացնող մարմնին.

բ) բանկը զրկվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքից.

գ) կասեցվում են բանկի բաժնետերերի (մասնակիցների) բաժնետիրոջ (մասնակցի) իրավունքները.

դ) դադարեցվում է բանկի բոլոր տեսակի պարտքերի դիմաց տոկոսների և այլ հատուցման հաշվարկումը.

ե) դադարեցվում է տոկոսային, վարձակալական և այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գանձումը.

զ) անվավեր են ճանաչվում բանկի պարտավորություններն այնքանով, որքանով նվազել են բանկի գործուն (իրական) ակտիվները (ընդհանուր ակտիվները, բացի անհուսալի և արժեզրկված ակտիվներից), և բանկի ընդհանուր կապիտալը չի ծածկում այդ պակասորդը.

է) կալանք է դրվում բանկի բոլոր հաշիվների վրա, և թույլատրվում են միայն պարտապանների կողմից բանկին կատարվող վճարումները:

2. Դատարանը բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշումն ընդունելիս կարող է 6 ամսով երկարացնել բանկի կողմից պահանջներ ներկայացնելու հայցային վաղեմության լրացման ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։