Հոդված 36. Օրենքի կիրարկումը
Հոդված 36. Օրենքի կիրարկումը
Սույն օրենքի կիրարկումն ապահովելու համար մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում բանկերի սնանկացման վերաբերյալ գործեր քննող դատարանների ցանկը, իսկ Կենտրոնական բանկն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ ակտերը:
ՀՈԴՎԱԾ 37. ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Մինչև Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասին օրենքների ընդունումը բանկերի սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հանրապետության հետևյալ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները`
ա) Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Երևան քաղաքում.
բ) Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Շիրակի մարզի տարածքում.
գ) Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Լոռվա մարզի տարածքում.
դ) Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Տավուշի մարզի տարածքում.
ե) Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արագածոտնի մարզի տարածքում.
զ) Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Կոտայքի մարզի տարածքում.
է) Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Գեղարքունիքի մարզի տարածքում.
ը) Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արմավիրի մարզի տարածքում.
թ) Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Արարատի մարզի տարածքում.
ժ) Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Վայոց ձորի մարզի տարածքում.
ժա) Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը`
եթե պարտապանը գրանցված է Սյունիքի մարզի տարածքում:
(37-րդ հոդվածը լրաց. 22.10.96 ՀՕ-83)