Հոդված 14. Խնամակալի պարտականությունները
Հոդված 14. Խնամակալի պարտականությունները
1. Խնամակալը պարտավոր է`
ա) կատարել դատարանի և Կենտրոնական բանկի` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները, կարգադրությունները և հանձնարարությունները.
բ) տեղեկացնել Կենտրոնական բանկին խնամակալության ընթացքի մասին, առնվազն երկու շաբաթը մեկ ներկայացնել ֆինանսական հաշվետվություն և տեղեկություններ հետագա գործողությունների վերաբերյալ.
գ) ընդունել և իր տնօրինության տակ գտնվող փաստաթղթերին կցել սույն օրենքի 17 հոդվածով սահմանված բաժնետերերի (մասնակիցների) և պարտատերերի ներկայացրած դիմումները, բացատրությունները և այլ փաստաթղթերը.
դ) խնամակալության ավարտից հետո Կենտրոնական բանկ և դատարան ներկայացնել հաշվետվություն խնամակալության արդյունքների մասին: Հաշվետվությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո Կենտրոնական բանկ և խնամակալի խնամակալության հետ կապված պարտականությունները դադարում են:
2. Խնամակալը պատասխանատվություն չի կրում խնամակալության ընթացքում բանկի վիճակի վատթարացման համար, եթե դա տեղի չի ունեցել իր ապօրինի գործողությունների հետևանքով: