Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 ·

Հոդված 10. Դատարանի որոշումները և դրանց իրավական հետևանքները

գործել է մինչև 2001-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 10. Դատարանի որոշումները և դրանց իրավական հետևանքները

1. Կենտրոնական բանկը սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հայցով դատարան դիմելիս ներկայացնում է նախնական խնամակալի եզրակացությունը, իր վարչության որոշումը և խնամակալության ծրագիրը: Կենտրոնական բանկն իր որոշման մասին ծանուցում է բանկի բոլոր պարտատերերին ու բաժնետերերին և հրապարակում է այդ որոշումը պաշտոնական մամուլում` նշելով դատարանում գործը քննելու ժամկետը: Ծանուցման կամ հրապարակման ծախսերն ընդգրկվում են խնամակալի կատարած ծախսերում:

2. Կենտրոնական բանկի հայցը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը քննում է այն և, ելնելով սույն օրենքի 11 հոդվածով սահմանված հատկանիշներից և այն հանգամանքից, թե որ դեպքում է հնարավոր պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով առավել կարճ ժամանակահատվածում պահպանել, վերադարձնել և հավաքագրել միջոցների առավել մեծ քանակ, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) բանկը վերակազմավորելու և խնամակալություն հաստատելու,

բ) բանկը լուծարելու և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին:

3. Դատարանը վերացնում է նախնական խնամակալությունը և բանկը վերադարձնում է բաժնետերերի (մասնակիցների) և խորհրդի կառավարմանն ու տնօրինմանը, եթե գտնում է, որ նախնական խնամակալության ընթացքում բանկը դադարել է անվճարունակ լինել, և առկա են նրա ֆինանսական վիճակի առողջացման կայուն միտումները:

4. Դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայցի քննության ընթացքում բանկի նախնական խնամակալությունը շարունակվում է:

5. Դատարանի կողմից խնամակալությունը հաստատելու մասին որոշումն ընդունելու պահից խնամակալը ձեռք է բերում սույն օրենքի 13 հոդվածով սահմանված այն իրավունքները, որոնք նախատեսված են դատարանի կողմից հաստատված խնամակալության ծրագրով:

6. Դատարանի կողմից բանկի խնամակալությունը կամ լուծարումը հաստատելու մասին որոշումն ընդունելու պահից դատարաններում կասեցվում են բանկի նկատմամբ կամ բանկի հայցով մինչև այդ հարուցված բոլոր գործերը, ինչպես նաև բանկի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանների այն որոշումների կատարումը, որոնք կայացվել են նախնական խնամակալությանը նախորդած 90 օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։