Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 13. Խնամակալության ծրագիրը: Խնամակալի իրավունքները

գործել է մինչև 2001-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 13. Խնամակալության ծրագիրը: Խնամակալի իրավունքները

1. Խնամակալը գործում է խնամակալության ծրագրին համապատասխան: Խնամակալության ծրագիրը, դրանում կատարվող լրացումները և փոփոխությունները Կենտրոնական բանկի ներկայացմամբ հաստատում է դատարանը:

2. Խնամակալն ունի այն նույն իրավունքները և պարտականությունները, ինչպիսիք սահմանված են բանկի բաժնետերերի (մասնակիցների) և բանկի վարչության անդամների և նախագահի, գործադիր տնօրենի, նրա տեղակալների, բանկի խորհրդի անդամների և նախագահի, բանկի վերահսկիչ հանձնաժողովի կամ հսկիչի, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների (հետագայում` ղեկավարներ) համար` բացառությամբ այն դեպքերի, երբ խնամակալ նշանակելիս սույն օրենքով կամ դատարանի կողմից սահմանափակվում են նրա իրավունքները:

3. Խնամակալության ծրագրի հիման վրա խնամակալության ընթացքում խնամակալն իրավունք ունի`

ա) կասեցնել բանկի ղեկավարներին կատարվող վճարումները` բացառությամբ աշխատավարձի.

բ) կասեցնել բանկի բաժնետերերի (մասնակիցների) և ղեկավարների լիազորությունները.

գ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բանկի ակտիվների հափշտակումները կանխելու նպատակով.

դ) իրականացնել բանկի` որպես գործող միասնական ամբողջության կամ բանկի ակտիվների և պասիվների մի մասի վաճառքը.

ե) պարտատերերի դիմումի համաձայն թույլ տալ բանկի միևնույն հերթի պարտատերերի նկատմամբ բանկի պարտավորությունների համամասնական պակասեցում և դրանց բավարարում այն դեպքում, եթե պարտատերերի պահանջները կբավարարվեն այնքանով, որքանով որ դրանք կբավարարվեին տվյալ պահին բանկի լուծարման դեպքում: Սույն ենթակետով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո բանկի պարտավորությունները համարվում են կատարված, և պարտատերերը չեն օգտվում սույն օրենքի 25, 26 և 29 հոդվածներով սահմանված իրավունքներից.

զ) իրականացնել բանկի վերակազմավորումը, այդ թվում` նոր արժեթղթերի թողարկման միջոցով, որոնք բաշխվում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր բաժնետերերի (մասնակիցների) միջև: Այդ արժեթղթերի անվանական արժեքը և դրանց տեսակները և ձևերը սահմանում է խնամակալը.

է) վարձակալությունը դադարեցնելու իր մտադրության մասին նախնական ծանուցումից հետո 30-օրյա ժամկետում դադարեցնել անշարժ գույքի վարձակալության հետ կապված բանկի` որպես վարձակալի ցանկացած պարտավորություն: Վարձատուներն իրավունք չունեն բանկին ներկայացնել վարձակալական վճարի որևէ պահանջ` բացառությամբ մինչև վարձակալության դադարեցման օրը ձևավորված վարձակալական վճարի պարտքը, կամ պահանջել վարձակալության դադարեցմամբ պատճառված վնասների փոխհատուցում: Խնամակալության ընթացքում վարձակալության հետ կապված ծախսերը մտնում են խնամակալի ծախսերի մեջ:

4. Խնամակալի գործողությունները կարող են գանգատարկվել դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։