Գլուխ 4 ·
Հոդված 19. Բանկի լուծարային կառավարիչ նշանակելու հիմքերը
Հոդված 19. Բանկի լուծարային կառավարիչ նշանակելու հիմքերը
Բանկի լուծարային կառավարիչ է նշանակվում սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված հետևյալ հիմքերից թեկուզ մեկի առկայության դեպքում`
եթե խնամակալության 18 ամսվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ բանկը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել ավելի շատ ակտիվներ, քան խնամակալությունը շարունակելիս.
եթե խնամակալության 18 ամսվա ընթացքում չի հաջողվել վաճառել բանկը կամ վերականգնել նրա ֆինանսական դրությունը (կայուն վճարունակությունը):