Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 ·

Հոդված 8. Նախնական խնամակալի եզրակացությունը

գործել է մինչև 2001-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 8. Նախնական խնամակալի եզրակացությունը

Նախնական խնամակալն իր նշանակումից 40 օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հիմնավորված եզրակացություն, որը ներառում է`

ա) բանկի ընթացիկ ֆինանսական վիճակի վերլուծությունը` ներառյալ ակտիվների և պասիվների կազմը, կառուցվածքը և գնահատականը, վարկերի և այլ ներդրումների իրական արժեքը.

բ) բանկի պարտավորություններն առավել մեծ չափով բավարարելու նպատակով բանկի ֆինանսական վիճակի առողջացման հնարավոր ուղիները` ներառյալ բանկի կամ նրա պարտավորությունների վերակազմավորմանը վերաբերող միջոցառումների մանրամասն և հիմնավոր ծրագիրը.

գ) բանկը լուծարելու մասին հիմնավորված առաջարկությունը, եթե բանկը կամ նրա պարտավորությունները վերակազմավորելու միջոցով նրա ֆինանսական վիճակը 18 ամսվա ընթացքում առողջացնելու արդյունքում բանկի պարտատերերի պահանջները չեն բավարարվի առավել մեծ չափով, քան նրա անմիջական լուծարման և նրա ակտիվների և պասիվների իրացման դեպքում.

դ) նախնական խնամակալությունը վերացնելու մասին առաջարկությունը, եթե բանկը նախնական խնամակալության ընթացքում դադարել է անվճարունակ լինելուց և առկա են ֆինանսական վիճակի առողջացման կայուն միտումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։