Հոդված 46. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու, գրավի առարկայի իրացման իրավունքը փոխանցելու և գրավի առարկան իրացնելու կարգը
Հոդված 46. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու, գրավի առարկայի իրացման իրավունքը փոխանցելու և գրավի առարկան իրացնելու կարգը
(վերնագիրը խմբ. 24.06.97 ՀՕ-129)
Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում է դատարանի վճռով` գրավատուի կամ գրավառուի հայցադիմումի հիման վրա:
Առանց դատարանի վճռի, գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը և գրավառուի կողմից գրավի առարկայի իրացման կարգը գրավի մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գրավի առարկայի իրացման իրավունքը նոտարական կարգով փոխանցվում է գրավառուին:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումը կատարվում է մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումից հետո պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
փոխհատուցվում են գրավի առարկայի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը.
բավարարվում են գրավառուի պահանջները:
Մնացած միջոցները վերադարձվում են գրավատուին:
(46-րդ հոդվածը խմբ. 24.06.97 ՀՕ-129)