Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-07-ից մինչև 1997-08-21։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 46. Գրավականի վրա բռնագանձում տարածելու կարգը

գործել է մինչև 1997-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 46. Գրավականի վրա բռնագանձում տարածելու կարգը

Գրավականի վրա բռնագանձումն իրականացվում է դատարանի, պետական արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վճռով (որոշմամբ), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` անվիճելիության կարգով, նոտարի կատարողական մակագրության հիման վրա, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:

Գրավականի բռնագանձման ձևով իրացումը կատարվում է մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կատարում, բյուջեի պարտքերի մարում, սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության գծով վճարումների կատարում, գրավառուների պահանջների բավարարում` ըստ պայմանագրով որոշված հերթականության:

Գրավ դրված առարկայի իրացման դեպքում վարձակալի գույքային պահանջները բավարարվում են այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը կնքելու պահին գրավառուն գիտեր կամ պարտավոր էր իմանալ գրավի առարկայի վարձակալության պայմանագրի գոյության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։