Հոդված 15. Վեճերի լուծումը
Հոդված 15. Վեճերի լուծումը
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ առաջացող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը փոխադարձ համաձայնությամբ դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական դատարանին կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ դատական մարմնի: