Հոդված 8. Տնտեսական պայմանների, հարկման կարգի և մաքսային ձևակերպումների օպտիմալացում
Հոդված 8. Տնտեսական պայմանների, հարկման կարգի և մաքսային ձևակերպումների օպտիմալացում
Կողմերը, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, կձգտեն ստեղծել լիզինգի իրականացման համար առավել բարենպաստ տնտեսական պայմաններ և, մասնավորապես.
կիրառել լիզինգի առարկայի արագացված ամորտիզացիայի մեխանիզմը.
հաշվանցել լիզինգային վճարները լիզինգառուի ծախսերին.
սահմանել լիզինգի ծառայության իրականացման վայր.
սահմանել լիզինգի առարկայի մաքսային արժեքը առավելագույն հնարավորին չափով` լիզինգի պայմանագրով նրա արժեքի (լիզինգի առարկայի պայմանագրային արժեքի) հիման վրա.
կատարել մաքսային վճարների միանգամյա գանձում ժամանակավոր ներմուծման մաքսային ռեժիմը ավարտելիս` բաց թողնելով լիզինգի առարկան ազատ շրջանառության համար.
սահմանել միջպետական լիզինգի պայմանագրի առարկայի համար ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետ` 34 ամսից ոչ պակաս: