Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Ազգային օրենսդրությունը և միջպետական լիզինգի իրավական հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ազգային օրենսդրությունը և միջպետական լիզինգի իրավական հիմքերը

Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` Կողմերը միջոցներ կձեռնարկեն գործող նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման և միասնականացման համար`

պայմանագրերով սահմանված ժամկետներում լիզինգային վճարումների երաշխավորված կատարման մասով.

լիզինգի միջպետական պայմանագրերի կատարման հետ կապված ծախսերի ընդունման (որոշման) միասնական կանոնների մասով` հաշվի առնելով հաշվապահական հաշվառման, հարկման և մաքսային ձևակերպումների կանոնները.

Կողմերի ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ միջպետական լիզինգով արտահանման կոնտրակտների և/կամ վարկերի երաշխավորման և ապահովագրման համալիր համակարգի ստեղծման մասով.

պարտավորությունների ապահովման (գրավ, երաշխավորագիր, բանկային և/կամ պետական երաշխիքներ) և/կամ միջպետական լիզինգի գործարքի այլ ապահովման պայմանների սահմանման մասով, այդ թվում` Կողմերի կողմից դատական գործընթացի պարզեցված կարգի ընդունման պարտադրության միջոցով` հրամանային վարույթի և/կամ լիզինգի պայմանագրի և գրավի պայմանագրի վրա կատարողական մակագրության կարգով, ինչպես նաև լիզինգի առարկաների պահանջանքը.

լիզինգի պայմանագրերի կնքման և լուծման ընթացակարգերի մասով.

լիզինգի առարկաների ամորտիզացման հասկացության հետ կապված լիզինգային գործառնության հատկանիշների սահմանման մասով.

միջպետական լիզինգի գործարքներով ուղղակի և/կամ անուղղակի հարկերի և ոչ հարկային վճարումների գանձման ժամանակ կրկնակի հարկման տարրերի վերացման մասով.

լիզինգառուի մասնակցության օպտիմալ չափի սահմանման մասով` այն լիզինգի առարկայի առուվաճառքի պայմանագրի ֆինանսավորման գործընթացում, որը ձեռք է բերվում լիզինգի պայմանագրի իրականացման կապակցությամբ (լիզինգի առարկայի պայմանագրային (կոնտրակտային) արժեքի 30%-ից ոչ ավելի)` լիզինգային գործունեության ներդրումային բնույթին համապատասխանությունն ապահովելու համար (ինչպես գործարքի կնքման պահին, այնպես էլ պայմանագրի հետագա կատարման ժամանակ).

այն բանի ընդունման մասով, որ լիզինգառուի մասնակցությունը լիզինգի պայմանագրի իրականացման հետ կապված ձեռք բերվող լիզինգի առարկայի առուվաճառքի պայմանագրի ֆինանսավորմանը չի հանդիսանում պարտադիր և սահմանվում է միջպետական լիզինգի պայմանագրի սուբյեկտների համաձայնությամբ.

տրանսպորտային միջոցները պարզեցված ընթացակարգով գտնվելու երկրում գրանցելու (նշելով լիարժեք սեփականատիրոջը), ինչպես նաև լիզինգի պայմանագրի ավարտից հետո գնման դեպքում դրանց վերագրանցման համաձայնեցված կանոնների մասով.

լիզինգի առարկայի մաքսային արժեքի որոշման կանոնների, մաքսային ռեժիմների սահմանման և փոփոխման մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։