Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Սույն Համաձայնագրին միանալու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Սույն Համաձայնագրին միանալու կարգը

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները ընդունող Անկախ Պետությունների Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով, իսկ երրորդ պետությունների միանալու համար`ավանդապահին նման միանալուն համաձայնելու մասին Կողմերի վերջին ծանուցման պահից:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի (վերապահումով) կառավարությունների կողմից:

Բելառուսի Հանրապետության վերապահումը

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդի 25-րդ նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ

12-ը հոկտեմբերի 2005 թ. Ք. Մոսկվա

«Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին Համաձայնագրի վերաբերյալ»

«Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում ֆիզիկական անձ լիզինգատուի և լիզինգառուի հասկացությունները Բելառուսի Հանրապետության համար գործում են ազգային օրենսդրությանը համապատասխան»:

Բելառուսի Հանրապետության

վարչապետի տեղակալ` Ա. Կոբյակով

Ուկրաինայի վերապահումը

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ

Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին Համաձայնագրի վերաբերյալ

12-ը հոկտեմբերի 2005 թ.

1. «Բացառությամբ 6-րդ հոդվածի».

2. «Ուկրաինան կկատարի 2-րդ բաժնի դրույթները ազգային օրենսդրությանը համապատասխան»:

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ, պատվիրակության ղեկավար` Ա. Բերեզնիյ

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 26.12.06, Հայաստանի Հանրապետության համար` 26.12.06, Տաջիկստանի Հանրապետության համար` 26.12.06:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։