Հոդված 3. Գործողության սկզբունքը
Հոդված 3. Գործողության սկզբունքը
Սույն Համաձայնագիրը հետադարձ ուժ չունի, իսկ դրա պայմանները, նորմերը և կանոնները տարածվում են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան կնքված լիզինգի պայմանագրերի վրա` ձևակերպված սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Դրա հետ մեկտեղ` մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ձևակերպված լիզինգի պայմանագրերի սուբյեկտները (կողմերը) իրավունք ունեն կամավոր կիրառելու սույն Համաձայնագրով սահմանված պայմանները, նորմերը և կանոնները` նշված լիզինգի պայմանագրերի գործողության ոլորտում վերոնշյալ լիզինգի պայմանագրերի սուբյեկտների (կողմերի) որոշումների հիման վրա:
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետում ձևակերպված լիզինգի պայմանագրերի նկատմամբ դրա պայմանները, նորմերը և կանոնները մնում են ուժի մեջ մինչև տվյալ լիզինգի պայմանագրերի ամբողջ ծավալով կատարումը:
Բ ա ժ ի ն 2
Իրավական պայմանները