Հոդված 10
Հոդված 10
Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է որդեգրել պահպանության ընդհանուր քաղաքականություն, որը.
1. կներառի ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը քաղաքների և գյուղական վայրերի կառուցապատման հիմնական նպատակների մեջ և կերաշխավորի, որ այդ պահանջները հաշվի առնվեն բոլոր փուլերում` թե՛ կառուցապատման նախագծերի կազմման, և թե՛ աշխատանքների թույլտվության ընթացքում.
2. կնպաստի ճարտարապետական ժառանգության վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերին.
3. ճարտարապետական ժառանգության պահպանությունը, զարգացումը և ընդլայնումը կդարձնի մշակութային, բնապահպանական և կառուցապատման քաղաքականության հիմնական տարրը.
4. հնարավորության դեպքում, կդյուրացնի քաղաքների և գյուղական վայրերի կառուցապատման ընթացքում այն շենքերի պահպանությանն ու օգտագործմանը, որոնց կարևորությունը ինքնին չի երաշխավորում սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նշված պահպանությունը, բայց որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց` քաղաքային կամ գյուղական վայրերում գտնվելու ու կենսամակարդակի տեսանկյունից.
5. կնպաստի ճարտարապետական ժառանգության ապագայի համար անհրաժեշտ հանդիսացող ավանդական հմտությունների և միջոցների կիրառմանն ու զարգացմանը: