Հոդված 23
Հոդված 23
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններին և Եվրոպական տնտեսական համայնքին միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն մեծամասնության կողմից ընդունված որոշմամբ և Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների, ովքեր կոմիտեի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն, միաձայն որոշմամբ:
2. Կոնվենցիային միացող պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը: