Հոդված 25
Հոդված 25
1. Ցանկացած պետություն, ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին, կարող է հայտարարել, որ իրեն վերապահում է 4-րդ հոդվածի «գ» և «դ» պարբերությունների դրույթները ամբողջությամբ կամ մասնակիորեն չպահպանելու իրավունքը: Այլ վերապահում չի կարող արվել:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, որը նախորդ պարբերության համաձայն կատարել է որևէ վերապահում, կարող է այն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարել` այդ մասին գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարումը գործում է գլխավոր քարտուղարի կողմից ծանուցման ստացման օրվանից:
3. Կողմը, որն արել է վերապահում վերոշարադրյալ 1-ին պարբերության մեջ նշված դրույթների նկատմամբ, չի կարող պահանջել, որպեսզի այդ դրույթը կիրառվի այլ Կողմի կողմից. նա, այնուամենայնիվ կարող է, եթե վերապահումը մասնակի է կամ պայմանական, պահանջել այդ դրույթի կիրառումն այնքանով, որքանով ինքն է այն ընդունել: