Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Կողմերը պարտավորվում են փոխանակել պահպանության քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվություն, այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

1. մեթոդները, որոնք պետք է ընդունվեն արժեքների ուսումնասիրության, պաշտպանության և պահպանության համար` հաշվի առնելով պատմական զարգացումները և ճարտարապետական ժառանգության քանակական աճը.

2. եղանակները, որոնցով ճարտարապետական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը կարող է լավագույնս համաձայնեցվել արդի տնտեսական, սոցիալական և մշակութային գործունեությունների պահանջներին.

3. ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները ճարտարապետական ժառանգությունը նույնացնելու և գրանցելու, նյութերի աղավաղման դեմ պայքարելու, իսկ գիտական ուսումնասիրությունների ոլորտում` վերականգնման աշխատանքների և ժառանգության կառավարման ու զարգացման մեթոդների համար.

4. ճարտարապետական ստեղծագործությունների զարգացմանն ուղղված միջոցները` որպես մեր դարաշրջանի ավանդի ներդրում Եվրոպայի ժառանգության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։