Հոդված 24
Հոդված 24
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որի (որոնց) նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ավելի ուշ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությունով ընդլայնել սույն Կոնվենցիայի կիրառումը հայտարարությունում նշված այլ տարածքների վրա ևս: Այդպիսի տարածքների համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի հայտարարության ստացման օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված այդպիսի հայտարարությունը, որը վերաբերում է տվյալ հայտարարությունում մատնանշված ցանկացած տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել` գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարումը կգործի գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի ծանուցման ստացման օրվանից հետո վեցամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը: